ՌԴ ԱԳՆ-ն կոշտ արձագանքը Ալեն Սիմոնյանի՝ «Լավրովի ծրագրի» մասին հայտարարությանը (տեսանյութ)
- Octopus Media

- Nov 19, 2022
- 2 min read

ՌԴ ԱԳՆ-ն արձագանքել է ՀՀ Ազգային ժողովի նախագահի՝ Ալեն Սիմոնյանի, «Լավրովի պլանի» մասին հայտարարություններին՝ նշելով, որ դժվար է մեկնաբանել այն, ինչ իրականում գոյություն չունի, այլ երևակայություն է։
Ավելի վաղ ռուսական լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ՀՀ խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով այսպես կոչված «Լավրովի պլանին», «Ղարաբաղի հանձնումը» կապել էր Ռուսաստանի հետ։
«Դժվար է մեկնաբանել մի բան, որը գոյություն չունի իրականում, այլ երևակայության մեջ է, Լավրովի ծրագիրը նույնպես պատկանում է նման երևակայական իրողություններին», - նշել են ՌԴ ԱԳՆ-ից նախարարությունից։
Նրանք նաև հավելեցին, որ «հանձնվելու» մասին չի կարելի խոսել, քանի որ խոսքը գնում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության փուլային լուծման մասին։
ԱԳՆ-ն հիշեցրել է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները 2019 թվականի հունիսին կողմերին են փոխանցել կարգավորման ծրագրի վերջին տարբերակը։
Ինչպես ասվում է ՌԴ ԱԳՆ-ում, «առաջին փուլում նախատեսվում էր Ադրբեջանին վերադարձնել հինգ շրջանները, երկրորդում՝ երկուսը»։
«Պլանի այլ տարրերից են ԼՂ-ի համար իր բնակչության լիարժեք ապրուստն ապահովող իրավունքների ճանաչումը, Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների մասնակցությունը ԵԱՀԿ նիստերին, շրջափակման վերացումը, սահմանների բացումը, կողմերի կողմից պարտավորությունների ընդունումը, ուժի չկիրառումը, Լաչինի միջանցքի լայնության և կարգավիճակի հարցը լուծել՝ հաշվի առնելով Ադրբեջանին վերադարձը Քելբաջարի և Լաչինի շրջանները», - հիշեցրել է նախարարությունը։
«Ինչ վերաբերում է Լեռնային Ղարաբաղի կարգավիճակին, ապա առաջարկները, որոնք բանակցային սեղանին էին մինչև 2020 թվականի աշուն, տառացիորեն նախատեսում էին հետևյալը. ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ-ի հովանու ներքո, համազգային քվեարկություն, որն արտահայտում է Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամարտահայտությունը և իրավաբանորեն պարտավորեցնող՝ միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին համապատասխան», - հավելել են նրանք։
«Միևնույն ժամանակ, քվեարկության դրված հարցի կամ հարցերի ձևակերպումը ոչնչով չի սահմանափակվելու, և ցանկացած արդյունք հարգվելու է կողմերի կողմից»,- նշել են ԱԳՆ-ում։
«Այդ առաջարկները, թեև հնարավոր չեղավ հասնել ամբողջական համաձայնության, սակայն չմերժվեցին ո՛չ Հայաստանում, ո՛չ Ադրբեջանում», - նշել են ԱԳՆ-ում։
Եվս մեկ անգամ համեմատեք համանախագահների նշված առաջարկները ստեղծված իրավիճակի հետ և հետևություններ արեք»,- կոչ են արել ԱԳՆ-ն։
«ՌԴ ԱԳՆ-ն միշտ հարգում է այլ երկրների հասարակական կարծիքը, նույնիսկ եթե նրանք համաձայն չեն դրա հետ: Դա կրկնակի ճիշտ է, երբ խոսքը վերաբերում է մեր դաշնակիցներին և բարեկամներին, որոնց պատկանում է Հայաստանը», - նշել են նախարարությունից:
Նրանք հավելեցին, որ ցանկացած հասարակությունում կարծիքներն ու գնահատականները տարբեր են, և միտումնավոր կանխակալ դատողությունները, որոնք հաճախ քաղաքական մանիպուլյացիաների արդյունք են, հաճախ կրկնօրինակվում են լրատվական տիրույթում։
«Խորապես ցավալի է, որ որոշ հայ քաղաքական գործիչներ ոչ միայն չեն հերքում Ռուսաստանին չպատկանող Լեռնային Ղարաբաղի «հանձնման մասին» անհեթեթ մտքերը, այլ, ըստ էության, համաձայն են նման անհիմն դատողությունների հետ»,- հայտնում է ՌԴ ԱԳՆ-ն:
«Ռուսաստանի Դաշնության բոլոր ջանքերը, այդ թվում՝ 44-օրյա պատերազմի ավարտին օգնելը, 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարությունների ստորագրումն ու իրականացումը, խոսում են այդ մասին»,- ասվում է գերատեսչությունում։
ՀՀ ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի հայտարարությունը՝ տեսանյութում։




























































Comments