ՌԴ վարչապետը՝ երևանյան ջազ ակումբում. «Ժողովուրդ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Ժողովուրդ» թերթը գրում է․
«Նոյեմբերի 18-ից նոյեմբերի 20-ը նախատեսված Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստի շրջանակներում Երևանում գտնվող ՌԴ վարչապետն իր երեկոն անցկացրել է հայկական ջազ միջավայրում:
Երեկ Ռուսաստանի Դաշնության վարչապետ Միխայիլ Միշուստինը երեկոն անցկացրել է «Մալխաս» ջազ ակումբում։ Ըստ մեր տեղեկությունների՝ Միշուստինն ինքն է ցանկություն հայտնել լսելու հայ հայտնի ջազմեն Մալխասի ստեղծագործությունները կենդանի կատարմամբ։
Նշենք, որ Մալխասի կատարումները հայտնի են ռուսական էլիտայից շատերին, և հաճախ են ռուսական պաշտոնյաները հյուրընկալվում Թումանյան փողոցի վրա գտնվող ջազ ակումբում: Իսկ ինքը՝ ՌԴ կառավարության ղեկավար Մ. Միշուստինը, գուցե քչերին է հայտնի, բայց ռուսական էստրադայի մի շարք հայտնի կատարողների համար երգեր է հեղինակել։ Նա, բացի տեխնոկրատ լինելուց, նաև մշակութային կերպար է»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում




























































Comments