top of page

Ռուսաստանը փակել է օդային տարածքը Ուկրաինայի սահմանների մոտ



Ռուսաստանի օդային տարածքը Ուկրաինայի սահմանների մոտ փակ է քաղաքացիական օդանավերի համար՝ կապված ռազմական տեխնիկայի կիրառման պատճառով անվտանգության սպառնալիքի հետ: Նման որոշում են կայացրել ՌԴ ավիաիշխանությունները, հաղորդում է «ՌԻԱ նովոստին»:


«Սահմանվել է օդային տարածքի օգտագործման ժամանակավոր ռեժիմ: Այն կապված է քաղաքացիական օդանավերի թռիչքների անվտանգության բարձր սպառնալիքի հետ՝ պայմանավորված այդ շրջանում ռազմական տեխնիկայի եւ սպառազինության կիրառմամբ»,-ասված է հաղորդագրությանմեջ: Այնտեղ նաեւ նշվում են կոնկրետ կոորդինատները. Խոսքը Ուկրանայի եւ Բելառուսի սահմանների մասին է:


Նաեւ տեղեկացնում են, որ արգելքը չի տարածվում պետական ավիացիայի օդանավերի վրա:

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page