top of page

Ռուսաստանը Բելառուս է ուղարկել «Панцирь-С» զենիթահրթիռային դիվիզիա (տեսանյութ)


Ռուսաստանը, Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգման շրջանակում, շարունակում է ԶՈւ ստորաբաժանումներ ուղարկել Բելառուս։ Հանրապետության տարածք են ուղարկվել զենիթային հրթիռա-թնդանոթային «Панцирь-С» համալիրներ. հայտնում է ՌԴ ՊՆ-ն։


Նշվում է, որ Բելառուս ուղարկված համալիրների դիվիզիան ներառում է 12 մարտական մեքենա, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել 12-ական զենիթային հրթիռ։


Միութենական պետության արձագանքման ուժերի ստուգումը կիրականացվի 2 փուլով։ Առաջին փուլում՝ մինչև փետրվարի 9-ը, ծրագրվում է Բելառուսում վերատեղակայում և կարճ ժամկետում զորախմբերի ստեղծում, պետական և ռազմական օբյեկտների պաշտպանության կազմակերպում, պետական օդային սահմանի պահպանություն և ՀՕՊ ստուգումներ։


Երկրորդ փուլում՝ փետրվարի 10-20-ը, ծրագրված են «Դաշնակցային վճռականություն 2022» համատեղ զորավարժությունները։


Comentarios


1/471

LATEST NEWS​​

bottom of page