top of page

Ռազմիկ Թևոնյանին ասել են՝ չէ․ «Հրապարակ»


ree

«Հրապարակ» օրաթերթը գրում է․

«Դեկտեմբերի 5-ի ՏԻՄ ընտրություններից առաջ Արարատի մարզպետ Ռազմիկ Թեւոնյանը փորձել է ոչ ՔՊ-ական այն համայնքապետերին, որոնց պաշտոնավարման ժամկետը լրացել է օրերս, արտաքսել համայնքապետարանների շենքից, սակայն ամեն տեղ չէ, որ ուժը պատել է։ Եթե Արտաշատի եւ Վեդիի շրջանում մի քանի հաջող փորձեր է ունեցել, ապա Արարատի հատվածում, որտեղ ամուր են Գրիգորյանների դիրքերը, եւ համայնքապետերի մեծ մասը նրանց մարդիկ են, նրա ջանքերը հաջողությամբ չեն պսակվել։


Մի քանի համայնքում մարզպետը զանգել է տեղի ՔՊ-ականներին կամ ՔՊ համակիրներին, ուղիղ հանձնարարել՝ գյուղապետերին դուրս վռնդել համայնքապետարաններից, սակայն գյուղացիները չեն համաձայնել եւ մարզպետին ասել են՝ միայն իր գլխավորությամբ ու իր ներկայությամբ կանեն դա, Թեւոնյանն էլ հրաժարվել է կացնային որոշում ընդունել՝ վախենալով, որ նախկինների թիմակիցները չեն ների իր քայլը։


Հիշեցնենք, որ գոնե 2 համայնքում ընտրությունների շեմին ԺՊ նշանակելն ավարտվեց բողոքի ակցիաներով՝ Բյուրականում եւ Քասախում»։


Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page