top of page

Ռազմիկ Թևոնյանը «վիզ չի դնում» նախկին մարզպետի հաղթանակի համար․ «Հրապարակ»


ree

«Հրապարակ» թերթը գրում է․


«Արարատի մարզպետ Ռազմիկ Թևոնյանը, ի տարբերություն Մասիս համայնքի, Վեդի խոշորացված համայնքում «վիզ չի դնում» ՔՊ թեկնածու, նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանի հաղթանակի համար։ Եթե Մասիսում իր սպառնալիքով տասնյակ համայնքապետերի է ընդգրկել ՔՊ ավագանու ցուցակում և ստիպում է ձայն բերել, ապա Վեդիում միայն Լուսառատի համայնքապետի ԺՊ-ն է։ Պատճառը նախկին եւ ներկա մարզպետների միջանձնային լարված հարաբերություններն են։ Թևոնյանը շարունակում է ի դեմս Գարիկ Սարգսյանի իրեն մրցակից տեսնել, իսկ Սարգսյանը չի կարողանում մարսել, որ իրեն փոխարինել են Թեւոնյանով։


Ուշագրավ է, որ Արարատում Թևոնյանին հաջողվել է Ավշարի Գրիգորյանների ազդեցության գոտում գտնվող մի քանի համայնքապետերի ևս ՔՊ ցուցակ բերել, օրինակ՝ Անջառի համայնքապետին, Ուրցալանջի, Պարույր Սեւակի, Վարդաշատի ժամանակավոր պաշտոնակատարներին»։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։





 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page