top of page

ՔՊ-ի 14 պատգամավոր մեխանիկորեն կողմ քվեարկեց բալային համակարգի դեմ «Հայաստան» խմբակցության նախագծին


«Հայաստան» խմբակցության ներկայացրած Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին նախագիծն այսօր ԱԺ-ում մերժվեց։ Ըստ նախագծի՝ առաջարկվում էր ուժը կորցրած ճանաչել այն դրույթները, որոնցով տուգանային միավոր, ինչպես նաեւ վարորդական իրավունքից զրկում է կիրառվում ճանապարհային երթեւեկության կանոնների խախտումներ կատարած անձանց նկատմամբ:


ՔՊ պատգամավորներից 14-ը մեխանիկորեն և սխալմամբ կողմ քվեարկեցին բալային համակարգի վերացում նախատեսող

«Հայաստան» խմբակցության ներկայացրած այդ նախագծին՝ ապահովելով 42 կողմ ձայնը, սակայն այս արդյունքը ևս բավարար չէր այն ընդունելու համար: ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը հայտարարեց, որ ՔՊ որոշ պատգամավորներ շփոթմունքով սխալ են քվեարկել և խնդրեց, որ քարտուղարության կողմից գրանցեն:


Լիաննա Թորոսյան





Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page