ՔՊ-ի ծրագիրն իր դեմ աշխատեց. «Հրապարակ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Հրապարակ» թերթը գրում է․
«Համայնքների լայնածավալ խոշորացման ծրագրով և նոր ընտրություններով թեպետ Նիկոլ Փաշինյանը փորձում էր բացարձակ իշխանություն հաստատել տեղական մակարդակում և խոշոր միավորների՝ համայնքների ղեկավար կարգել իր թիմակիցներին, բայց, կարելի է ասել, ստացվեց հակառակը։ Հոկտեմբերի 17-ի, ապա նոյեմբերի 14-ի և դեկտեմբերի 5-ի ընտրություններից հետո ՔՊ-ն մի շարք խոշոր համայնքներում կորցրեց իշխանությունը։ Մասնավորապես, իշխող կուսակցությանը չեն այլևս Սյունիքի Կապան, Գորիս, Մեղրի, Տաթեւ համայնքները, Վայոց Ձորի Եղեգնաձոր համայնքը, Արարատում՝ Մասիս քաղաքը, անորոշ է Վեդու հարցը։ Իշխանությունը չկարողացավ զավթել ՀՀ երկրորդ և երրորդ քաղաքներում՝ Գյումրիում և Վանաձորում իշխանությունը։ ՔՊ-ն չհաղթեց Ապարանում։ Իսկ առաջիկայում էլ ձեւավորվելիք կոալիցիաների հետեւանքով թերևս ՔՊ-ական չեն լինի նաև Նոյեմբերյանը, Թալինը, Եղվարդը, Նոր Հաճնը, Ախուրյանը, Ամասիան, Վարդենիսը»։
Մանրամասն թերթի այսօրվա համարում։




























































Comments