top of page

Կրիպտոարժույթի գովազդի պատճառով դատական հայց են ներկայացրել Քիմ Քարդաշյանի դեմ


ree

Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի եւ բռնցքամարտիկ Ֆլոյդ Մեյվեզեր կրտսերի դեմ դատական հայց են ներկայացրել EthereumMax կրիպտոարժույթի գովազդի պատճատով, հայտնում է Bloomberg-ը։


Հայցում, որը ներկայացվել է Լոս Անջելեսի դաշնային դատարան, Քարդաշյանն ու EthereumMax-ի մշակողները գործել են միասին՝ տոկեի արժեքն արհեստականորեն բարձրացնելու համար՝ սոցիալական ցանցերում «սուտ եւ մոլորեցնող հայտարարություններ անելով»։ Փաստաթղթում նաեւ նշվում է, որ հայցվորները, որոնք կրիպտոարժույթը ձեռք են բերել 2021թ․-ի մայիսի 14-ից հունիսի 17-ն ընկած ժամանակահատվածում, կորուստներ են կրել հեռուստաաստղի գործողությունների պատճառով։


EMAX-ը հայցում ներկայացվում է որպես «սպեկուլյատիվ թվային տոկեն, որը ստեղծվել է կրիպտոարժույթ մշակողների գաղտնի խմբի կողմից»․ նրանք եւս գործով պատասխանղներ են։ «EthereumMax-ը ոչ մի առնչություն չունի մեծությամբ երկրորդ կրիպտոարժույթի՝ Ethereum-ի հետ»,- ասված է հայցում։

Սեպտեմբերին Մեծ Բրիտանիայի ֆինանսական վարքագծի վարչության ղեկավարը Քարդաշյանին քննադատել էր կրիպտոարժույթի գովազդի պատճառով։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page