Search
Քաղցկեղը դատավճիռ չէ․ հիվանդություն ունեցող երեխաները Հայաստանում լիարժեք բուժվում են
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Քաղցկեղ ունեցող տասը երեխաներից յոթն այսօր Հայաստանում լիարժեք բուժվելու հնարավորություն ունի, մինչդեռ տարիներ առաջ քաղցկեղ ունեցող երեխաների 3-5%-ն էր առողջանում։
Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի խոսքով՝ իրենք փորձում են ստեղծել բոլոր հնարավորությունները՝ քաղցկեղ ունեցող երեխաների լիարժեք բուժումն ապահովելու համար:
Փետրվարի 15-ն աշխարհում նշվում է Մանկական քաղցկեղի դեմ պայքարի միջազգային օր, որը գլոբալ համագործակցային արշավ է` բարձրացնելու մանկական քաղցկեղի մասին իրազեկությունը և աջակցություն հայտնելու քաղցկեղով հիվանդ երեխաներին և դեռահասներին, վերապրածներին ու նրանց ընտանիքներին:
Comments