Քաղաքացին մեղադրվում է Նիկոլ Փաշինյանին ծանր վիրավորանք հասցնելու համար
Ա․ Համբարձումյանին մեղադրանք է առաջադրվել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված, վերջինիս նկատմամբ հայհոյանք տալով և նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորելով ծանր վիրավորանք հասցնելու համար։
Իրավաբան․net-ը «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից տեղեկացել է, որ դեպքը տեղի է ունեցել 2021 թվականի սեպտեմբերի 19-ին՝ ժամը 20։50-ին և 2021 թվականի սեպտեմբերի 27-ին։
Մեղադրյալը ֆեյսբուքյան «a. hambardzumyan» վերտառությամբ իր էջում Փաշինյանի հանրային գործունեությամբ պայմանավորված վերջինիս նկատմամբ հայհոյանք է տվել, նրա արժանապատվությունն այլ ծայրահեղ անպարկեշտ եղանակով վիրավորական արտահայտություններ է գրել, տարածել։
Նրան մեղադրանք է առաջադրվել քրեական օրենսգրքի 137․1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 2-րդ կետերով նախատեսված հանրության համար վտանգավոր արարքը մեղավորությամբ կատարելու համար:
Գործը դատարան է ստացվել 2021-իդեկտեմբերի 20-ին, այն մակագրվել է դատավոր Նարեկ Բեգլարյանին։
Ա․ Համբարձումյանի նկատմամբ ընտրվել է «ստորագրություն չհեռանալու մասին» խափանման միջոցը։
Comentarios