top of page

Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1. «Հրապարակ»


«Հրապարակ» թերթը գրում է․

Երեւանի քաղաքապետն արդեն 4 տեղակալ ունի․ 1-ը՝ առաջին տեղակալ, 3-ը՝ տեղակալ։ Սակայն մենք տեղեկացանք, որ դեռեւս նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք իմքայլական ավագանին օրենքում փոփոխություն է արել՝ հավելյալ 2 փոխքաղաքապետի հաստիք բացել։


«Օրենքը մի հատ փոխել են պատերազմից հետո, երբ քաղաքապետի` քաղպաշտպանության գծով տեղակալ ավելացրին, մեկ էլ վերջերս, երբ հանվեց գլխավոր ճարտարապետի հաստիքը, եւ տեղը դրեցին փոխքաղաքապետի հաստիք։ Առաջ 3+1 էր, հիմա դարձավ 5+1»,- ասաց մեր աղբյուրը։ Այսինքն, ցանկացած պահի ավագանին կարող է նոր տեղակալ նշանակել։ Որոշ տեղեկություններով, մարտի կեսին Ավինյանը կնշանակվի եւ փաստացի կստանձնի Երեւանի կառավարումը։


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։





Comments