top of page

Քաղաքականության արժեզրկում


Ինչո՞ւ է այսքան անլրջացել քաղաքականությունը։ Մի տնային տնտեսուհի՝ Սվետլանա Տիխանովսկայան, դարձել է Բելառուսի «վտարանդի նախագահը» ու պատրաստվում է ելույթ ունենալ անվտանգության հարցերով Մյունխենի գագաթաժողովում, որտեղ հավաքվել են աշխարհի 600 քաղաքական գործիչներ, նաև՝ երկրների առաջնորդներ, ԱԳ նախարարներ։


Բայց Տիխանովսկայան «օդից չի ընկել»։

Բելառուսում տարիներ շարունակ դեգրադացվել են քաղաքական ինստիտուտները, ու Սվետլանան հենց այդ համատեքստի ծնունդ է, ով իր քաղաքական գոյությամբ արժեզրկում է բուն քաղաքականությունը, Բելառուսի պետական, քաղաքական համակարգերը։


Եթե Հայաստանում երեք տասնամյակ գործեր արդյունավետ համակարգ, ապա ասպարեզ չէր գա «լյումպենի արքա» Նիկոլ Փաշինյանը՝ իր բարոյական ու քաղաքական ցածր որակներով, քաղաքական «ռաբիսությամբ», դիլետանտիզմով։


Եթե Փաշինյանը քաղաքական, հանրային հարաբերությունների նշաձողն այսքան չիջեցներ, ապա Հայաստան վերադարձած մի գործարար հաշված ամիսների ընթացքում երեք կուսակցության անդամ չէր դառնա ու չէր հրապարակայնացնի իր հավակնությունները՝ վարչապետ կամ նախագահ դառնալու մասին։ Այդ «ինտելեկտուալ» գործարարը կարծում է, որ ինքն էլ կարող է երկիր կառավարել, եթե դա անում է «ճարպիկ» մի լրագրող։

Քաղաքականության լյումպենացումը հնարավոր է կանխել։


Դա տևական, նպատակային աշխատանքի արդյունք կարող է լինել։ Պետք է ստեղծել, զարգացնել քաղաքական նախագծեր, որոնք կփորձեն նոր իդեաների, ապագայի, զարգացման տեսլականի շուրջ միավորել հասարակությանը, նրան տալ քաղաքական «պրոդուկտ», որն ավելին արժե, քան 10000 դրամը կամ պոպուլիստական «ճղճղոցը»։


Վահրամ Բագրատյան

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page