top of page

Պուտինը գծեց սահմանը․ Փաշինյանի բարդ երկընտրանքը




Վլադիմիր Պուտինն ու Իլհամ Ալիևը երեկ դաշնակցային համագործակցության մասին հռչակագիր ստորագրեցին՝ չորս ժամ բանակցելուց հետո։ Այս հռչակագրին, մանավանդ նրա այն դրույթներին, որոնք ուղղակի կամ անուղղակի ազդեցություն կարող են ունենալ հայ-ադրբեջանական հարաբերությունների, ԼՂ խնդրի վրա, անդրադառնալու առիթ դեռ կլինի։

Հիմա խոսենք Պուտին- Ալիև հանդիպման ընդհանուր համատեքստի մասին, որը ոչ պակաս կարևոր է ուկրաինական ճգնաժամի ու այդ համատեքստում Ռուսաստանի կողմից Դոնեցկի ու Լուգանսկի ինքնահռչակ հանրապետությունների ճանաչման ֆոնին։


Պուտինը, Ալիևի հետ հանդիպման ժամանակ, ուրվագծել է հետխորհրդային երկրների ինքնիշխանության սահմանը բացառելով արտաքին ազդեցությունը։ Այլ խոսքով, հետխորհրդային երկրների արտաքին քաղաքականության մեջ պետք է բացառվի բազմավեկտորության բաղադրիչը։ Պուտինը շտապել է հանգստացնել Ալիևին, պնդելով, թե Ռուսաստանի այսօրվա իշխանությունները ռուսական կայսրությունը վերականգնելու ծրագրեր չունեն:


«Կրկնում եմ՝ Ուկրաինայի հետ իրավիճակն այլ է, և պայմանավորված է նրանով, որ, ցավոք, այդ երկրի տարածքն օգտագործում են երրորդ երկրները՝ Ռուսաստանի դեմ սպառնալիքներ ստեղծելու համար», - ասել է Ռուսաստանի ղեկավարը։


Կարծում ենք՝ Ադրբեջանի ղեկավարը շատ լավ է հասկացել Պուտին թափանցիկ ակնարկը․ Ալիևը խնդիրներ չի ունենա, եթե ընդունի ռուսական գերակայությունը, իսկ արտաքին քաղաքականության բազմավեկտորությունը նրան կարող է արժենալ իշխանության կորուստ։ Շատ ավելի խոցելի վիճակում է հայտնվել Հայաստանը, որը 44-օրյա պատերազմից հետո էապես կորցրել է իր սուբյեկտայնությունը։


Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ երեկ տեղի է ունեցել Անվտանգության խորհրդի նիստ։ ԱԽ նիստում քննարկվել են Հայաստանի առջև ծառացած մարտահրավերների հաղթահարմանն ու միջազգային ասպարեզում տեղի ունեցող գործընթացներին վերաբերող հարցեր: Ակնհայտ է, որ Փաշինյանի իշխանությունը կանգնած է բարդ երկընտրանքի առաջ. մի կողմից, հետևել Ռուսաստանի օրինակին ու ճանաչել Դոնբասի հանրապետությունների ինքնիշխանությունը իր հետևանքներով հանդերձ, մյուս կողմից, ըստ ամենայնի՝ Փաշինյանը վախենում է կորցնել իշխանությունը, եթե ընդդիմանա Կրեմլի ցանկությանը։


Վահրամ Բագրատյան

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page