top of page

Պուտինն ու Փաշինյանը հեռախոսազրույց են ունեցել


Տեղի է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հեռախոսազրույցը։ Քննարկել է Հարավային Կովկասի տարածաշրջանի կայունացմանն ուղղված միջոցառումները՝ Արցախի շուրջ պայմանավորվածությունների կատարման համատեքստում։

«Տարածաշրջանում ստեղծված իրավիճակի և դրա կայունացմանն ուղղված միջոցառումների քննարկումը շարունակվել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների կատարման համատեքստում», - ասվում է Կրեմլի մամուլի ծառայության հաղորդագրությունում։

Komentar


1/483

LATEST NEWS​​

bottom of page