Պուտինը վավերացրել է ականազերծման մասին ԱՊՀ երկրների համաձայնագիրը
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել, որով վավերացվում է ԱՊՀ երկրների համաձայնագիրը հումանիտար ականազերծման համատեղ ինժեներական ստորաբաժանման ստեղծման մասին: Այն կկարողանա գործողություններ իրականացնել Համագործակցության երկրների տարածքում և երրորդ երկրներում:
Փաստաթուղթը ստորագրվել է Մոսկվայում՝ 2020 թվականի դեկտեմբերի 18-ին։ Համաձայնագիրը կնքված է անորոշ ժամկետով և ուժի մեջ մտնելուց հետո բաց է ԱՊՀ ցանկացած երկրի միանալու համար։
Պայմանագրի համաձայն՝ միացյալ ստորաբաժանումը կզբաղվի տեխնիկական հետախուզմամբ այն ականապատ դաշտերում ու տարածքներում, որտեղ ռազմական գործողություններից հետո մնացել են պայթուցիկ նյութեր, ջրերը նույնպես կմաքրվեն ականներից։




























































Comments