Պուտինը կարող է պատրվակ փնտրել ամբողջ Ուկրաինան օկուպացնելու համար. Գերմանիայի կանցլեր
Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը հայտարարել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կարող է պատրվակ փնտրել ամբողջ Ուկրաինան օկուպացնելու համար։
Շոլցի խոսքով՝ Գերմանիան և այլ երկրներ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստում հասկացրել են, որ Մոսկվայի որոշումը՝ աջակցելու Ուկրաինայի արևելյան անջատական շրջանների անկախությանը, «աշխարհում աջակցություն չի ստացել»։
Կանցլերը հավելել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին «խորին հարգանքի է արժանի այն փաստի համար, որ իր երկիրը չի ենթարկվել ռուսական սադրանքներին, քանի որ ՌԴ նախագահը պարզապես սպասում է դրան, որպեսզի պատրվակ ստանա ամբողջ Ուկրաինայի հնարավոր օկուպացիայի համար»։
Այդ հայտարարությունները Շոլցն արել է՝ ելույթ ունենալով Բեռլինում, երբ հայտնեց «Հյուսիսային հոսք 2» գազատարի սերտիֆիկացման դադարեցման մասին։
Comentarios