top of page

ԼՂ վերաբերյալ եռակողմ համաձայնությունների իրականացման ընթացքը քննարկել են Պուտինն ու Միշելը

  • Nov 20, 2022
  • 1 min read


Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ հեռախոսազրույցում քննարկել են Լեռնային Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների իրականացման ընթացքը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ, այս մասին հայտնում է Կրեմլը:


«Շառլ Միշելի խնդրանքով՝ Վլադիմիր Պուտինը տեղեկացրել է Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ 2020 թվականի նոյեմբերի 9-ի և 2021 թվականի հունվարի 11-ի եռակողմ պայմանավորվածությունների իրականացմանն ուղղված ձեռնարկվող քայլերի մասին, այդ թվում և կապված խաղաղ կյանքի հաստատման, Հարավային Կովկասում տնտեսական ու տրանսպորտային կապերի վերականգնման հետ: Հենց այս հարցերն են ծրագրվում քննարկել նոյեմբերի 26-ին Սոչիում Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահների ու Հայաստանի վարչապետի հանդիպման ընթացքում»,- ասվում է Կրեմլի տարածած հաղորդագրության մեջ:


Հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են միջազգային օրակարգի ակտուալ այլ հարցեր ևս, մասնավորապես ուկրաինական, աֆղանական և լիբանանյան խնդիրները, իրադրությունը Բելառուսի հետ սահմանին:

 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page