top of page

Ցմահ ազատազրկում՝ մանկապիղծներին․ Վլադիմիր Պուտինը ստորագրել է օրենքը



ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մանկապիղծներին ցմահ ազատազրկելու մասին օրենք է ստորագրել է։ Այս մասին գրում է ռուսական ՏԱՍՍ լրատվական գործակալությունը։ Պետդուման այս օրենքն ընդունել էր հունվարի 18-ին, իսկ Ռուասաստանի Դաշնության խորհուրդը հաստատել է հունվարի 26-ին։ Ցմահ ազատազրկում է սպասվում կրկնահանցագործ մանկապիղծներին։


Օրենքով նախատեսված է նաև ցմահ ազատազրկում նրանց համար, ովքեր բռնի գործողություններ են կատարել երկու կամ ավելի անչափահասների նկատմամբ, եթե անգամ դա տեղի է ունեցել առաջին անգամ: Նույն պատիժը կկիրառվի, եթե բռնի գործողություններն ուղեկցվեն անձի նկատմամբ մեկ այլ ծանր կամ առանձնապես ծանր հանցագործությամբ։

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page