top of page

Փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա


ree

Նոյեմբերի 23-ին՝ ժամը 18:18-ին, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Երևանի Սևանի փողոցում ծառի ճյուղը կոտրվել և ընկել է ավտոմեքենայի վրա։ Այդ մասին հայտնում են ԱԻՆ-ից։


Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։


Պարզվել է, որ ծառի ճյուղը կոտրվել և ընկել է կայանած «Toyota Corolla» մակնիշի ավտոմեքենայի վրա՝ վնասելով այն։

Փրկարարները ծառի ճյուղը հեռացրել են ավտոմեքենայի վրայից։

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page