top of page

Փոթորիկ մեկ բաժակ ջրում. ԵԱՏՄ-ականները զարմացած էին․ «Իրավունք»


ree

«Իրավունք» թերթը գրում է.


«Բաղրամյան պողոտայում երեկ երեկոյան լարված իրավիճակ էր, ոստիկանական զորքերը գրավել էին ամբողջ փողոցը: Բաղրամյան 26-ում ընդունում էին Եվրասիական միջկառավարական խորհրդի անդամներին, որոնց թվում էին ՌԴ կառավարության նախագահ Միխայիլ Միշուստինը, Բելառուսի վարչապետ Ռոման Գոլովչենկոն, Ղազախստանի Հանրապետության վարչապետ Ասկար Մամինը և Ղրղզստանի նախարարների կաբինետի ղեկավար Ակիլբեկ Ժապարովը: ԵՏՄ-ականները նոյեմբերի 18-19-ը Երեւանում մասնակցելու են Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին:

Հատկանշական է այն, որ անգամ միջկառավարական խորհրդի օտարերկյա արարողակարգն էր զարմացած առկա լարվածությամբ, որովհետև նիստը խոչընդոտող որևէ պատճառ այդպես էլ չեղավ: Խնդիրն այն է, որ մեր երկրի սահմաններում ստեղծված լարված իրավիճակով պայմանավորված` մտավախություն կար, որ կլինեն առնվազն ակցիաներ Բաղրամյան փողոցում, ինչն այդպես էլ չեղավ:


Անգամ ամենահակառուսիստ իրենց հռչակած «Սասնա ծռերից» որևէ մեկն այդպես էլ չհայտնվեց` լատինատառ պաստառներով: Հայաստանում հավատարմագրված դեսպանները դուրս էին գալիս Բաղրամյան 26-ից աջ ու ձախ տարակուսած նայելով, բայց իրենց երկրացիներից բացի` նկատում էին միայն ոստիկանական ավտոբուսները»:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page