top of page

ՊՆ-ում խորհրդակցություն է. ինչ է կատարվում սահմանին

Oragir.news-ի տեղեկություններով՝ արդեն 3 ժամ է՝ Պաշտպանության նախարարության բունկերում խորհրդակցություն է ընթանում։ Այս պահին էլ խորհրդակցությունը դեռ շարունակվում է։ Ըստ ՊՆ օպերատիվ տեղեկությունների՝ հնարավոր է մինչև լուսաբաց տեղի ունենա հարձակում։ Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Ադրբեջանը մեծ քանակության զինտեխնիկա և մարդկային ուժ է կուտակել 3 ուղղություններով` Քարվաճառ, Բերձոր և Նախիջևան։

Մեր տեղեկություններով՝ զորամասերի ողջ անձնակազմը բարձրացել է դիրքեր։ Տեղեկություններ կան այն մասին, որ Ադրբեջանի նպատակը Սիսիանի ճանապարհով Սյունիքը կտրելն է, ինչի վերջնանպատակը Սյունիքի միջանցքն է։


Ըստ էության՝ հարձակում է լինելու 2 կողմից։ Մենք նաև տեղեկություն ենք ստացել այն մասին, որ զինկոմիսարիատներին արդեն հրահանգ է իջեցվել, և վերջիններս վաղվանից սկսելու են ինտենսիվ աշխատանքները։


Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page