top of page

Բրեդ Փիթը դատական հայց է ներկայացրել Անջելինա Ջոլիի դեմ


Ամերիկացի դերասան Բրեդ Փիթը մեղադրել է նախկին կնոջը՝ Անջելինա Ջոլիին համատեղ գինեգործական տնտեսության մասնաբաժինը գաղտնի կերպով ռուս գործարարի վաճառելու մեջ։ Նա դատական հայց է ներկայացրել՝ գործարքը չեղարկելու և վնասը փոխհատուցելու նպատակով. հայտնում է TMZ պարբերականը՝ հղում անելով դատական փաստաթղթերին։


2021 թվականի սեպտեմբերին Փիթը թույլատրել էր նախկին կնոջը վաճառել իր մասնաբաժինը՝ պայմանով, որ անձամբ հավանություն տա գնորդի թեկնածությանը, սակայն արդեն հոկտեմբերին իմացել է, որ Tenute del Mondo ընկերությունը (ռուս գործարար Յոււրի Շեֆլերին պատկանող Stoli Group-ի դուստր ընկերությունը) առանց իր գիտության ձեռք է բերել գինեգործարանում Ջոլիի մասնաբաժինը։

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page