top of page

Պատերազմը մոտ է. պատրաստեք նկուղները.

Oragir.news-ի տեղեկություններով՝ Երևանի մի շարք շենքերում բնակիչներին տեղեկացնում են, թե որտեղ է գտնվում իրենց շենքի պատսպարման վայրը, որպեսզի օդային տագանպի դեպքում բնակիչները տեղյակ լինեն, թե որտեղ կարող են և պետք է պատսպարվեն։

Ավելին, Երևանի որոշ շենքերի բնակիչներին հանձնարարվել է նկուղները կահավորել որպես ապաստարաններ։



Հիշեցնենք, որ սեպտեմբերի 15-ին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում Հայաստանի մշտական ներկայացուցիչ Մհեր Մարգարյանը հայտարարեց, որ Ադրբեջանը նոր հարձակում է պատրաստում Հայաստանի դեմ, այդ թվում` Նախիջևանի կողմից։ Նա ընդգծել էր, որ եթե միջազգային համայնքը հասցեական չդատապարտի ու պատասխանատվության չկանչի Բաքվին, ագրեսիան կարող է ընդարձակվել:

Այսօր էլ ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմայի հետ հանդիպմանը, մանրամասներ ներկայացնելով սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին, շեշտել էր, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ: Ակնհայտ է, որ խաղաղության դարաշրջանն այլևս փակված է,Հայաստանի իշխանությունները սպասում են ադրբեջանական հերթական ներխուժման։ 

Comments


1/465

LATEST NEWS​​

bottom of page