Պատկերացրեք՝ ինչեր են ասում Փաշինյանին՝ տեսախցիկներից դուրս․ Մամիջանյանը՝ Լուկաշենկոյի խոսքերի մասին

Բոլորս վրդովված ենք Բելառուսի նախագահի հնչեցրած խոսքերից, բայց, գուցե, փորձենք հասկանալ դրա պատճառները։
Իսկ պատճառները հասկանալու համար խորհուրդ կտամ նորից լսել Սերժ Սարգսյանի և Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսակցության ձայնագրությունն ու տարբերել, թե ինչպես էին մինչև 2018 թվականը խոսում մեր երկրի ղեկավարի հետ առանց տեսախցիկների և ինչպես են խոսում Փաշինյանի հետ տեսախցիկների առաջ։ Պատկերացրեք՝ ինչեր են ասում, երբ տեսախցիկներ չկան։ Այդ մասին այսօր ՀՀ ԱԺ ութերորդ գումարման երրորդ նստաշրջանի հերթական նիստում նշեց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը։
«Լուկաշենկոն իր հարցազրույցներում իրեն թույլ է տվել արտահայտություններ, որոնք անընդունելի եմ համարում։ Հայաստանը գնալու տեղ ունի, ավելին, Հայաստանը հստակ նպատակներ ունի»,- նշեց նա։
Պատգամավորը շեշտեց, որ Հայաստանը և Արցախը եղել են և շարունակելու են մնալ քրիստոնյա աշխարհի դարպասը։
Մանրամասները՝ տեսանյութում
Լիաննա Թորոսյան
Comments