top of page

Իսկ դուք սիրու՞մ եք հիանալ ձյան փաթիլներով. Ճապոնիայի փաթիլների թանգարանն իր ողջ հմայքով


ree

Պարզվում է՝ աշխարհում գոյություն ունի փաթիլների թանգարան: Թանգարանը գտնվում է Ճապոնիայի Հոկայդո կղզում:


Մինչ թանգարանին անցնելը, մի քանի հետաքրքիր փաստ բնության գեղեցիկ երևույթի՝ փաթիլների մասին։ Փաթիլը 95 տոկոսով բաղկացած է օդից։


Եվ դրանով պայմանավորված՝ նրա անկման արագությունը շատ փոքր է: Բնության մեջ ոչ մի փաթիլ նման չէ մյուսին և մեկը մյուսին չի կրկնում։


Մարդու ֆիքսած ամենամեծ ձյան փաթիլը 38 սմ տրամագիծ ու 20 սմ հաստություն է ունեցել։ Հսկա փաթիլներով ձյունը եկել է Մոնտանա նահանգի Ֆորտ Կեո քաղաքում՝ 1887 թվականին։


Առաջին մարդը, ում հաջողվել է փաթիլ լուսանկարել՝ եղել է ԱՄՆ ֆերմեր Ուիլսոն Բենթլին՝ 1931 թվականին։


Այս բնության հրաշքն իր արտացոլումն է գտել Ճապոնիայի փաթիլների թանգարանում։ Փաթիլների թանգարանի հիմնադիրը Նիկայա Ուկիտիրոն է։ Թանգարանը հենց նրա անունն էլ կրում է։ Թանգարանում կարող եք հսկայական քանակությամբ փաթիլների լուսանկարներ տեսնել։ Թանգարանը կառուցված է սառցե անձավներում, որոնք գեղեցիկ տեսքի են բերված։ Ներսում էլ դե իհարկե ձմռան շունչ բերող սառնության պակաս չկա։




 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page