top of page

Պատերազմը սկսված է. Ռադայի պատգամավոր



Գերագույն ռադայի պատգամավոր «Ընդդիմադիր պլատֆորմ-Հանուն կյանքի» կուսակցությունից Վադիմ Ռաբինովիչը հայտարարել է Ուկրաինայի դեմ Արևմուտքի «պատերազմի» մեկնարկի մասին։ Այդ մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում։

«Պատերազմը սկսված է. Բայց Արևմուտքն է այն առաջնորդում Ուկրաինայի դեմ: Այն ամենը, ինչ այժմ արվում է մեր երկրի հետ արևմտյան գործընկերների կողմից՝ Ուկրաինայից իրենց քաղաքացիների հեռանալու հանձնարարականը, դիվանագետների հեռացումը, ներդրողների հեռանալը, օդային հաղորդակցության դադարեցումը, դրանք հավասար են ամենահզոր պատժամիջոցներին»,- գրել է պատգամավորը։

Նա ընդգծել է, որ Կիևի արևմտյան գործընկերների հայտարարությունների պատճառով Ուկրաինայի տնտեսությունը կարող է «կանգնել»։

Comments


1/474

LATEST NEWS​​

bottom of page