top of page

Դաժան ավտովթար հայաստանում․ կա 7 վիրավոր, հայտնի է նրանց ինքնությունը


Այսօր՝ օգոստոսի 31-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 15:30–ի սահմաններում Արայի գյուղի սկզբնամասում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչներ, 32-ամյա Վահագ Ավետիսյանի վարած Nissan մակնիշի և 27-ամյա Ռուստամ Գասպարյանի վարած Opel մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի վարորդ Վ. Ավետիսյանը, նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 25-ամյա Սյուզաննա Գասպարյանը, 4-ամյա Արման Ավդալյանը, Opel-ի վարորդ Ռ. Գասպարյանն ու նրա ուղևորներ, Արագածոտնի մարզի բնակիչներ, 59-ամյա Նորիկ Հովհաննիսյանը, 40-ամյա Ֆելիքս Հովհաննիսյանը և 55-ամյա Վաղարշակ Գրիգորյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Ապարան» բժշկական կենտրոն:

Վիրավորներին առաջինը օգնության են հասել քաղաքացիները և օպերատիվ են գործել Ապարանի հիվանդանոցի բժիշկները, ովքեր վիրավորներին մինչև հիվանդանոց տեղափոխելը, տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել: Վթարի մասին ՃՈ 177 օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միհրան Միրզոյանը տեղեկությունը փոխանցել է Հայաստանի քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչություն, որտեղից ժամանել է քննչական խումբը՝ հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Ստեփան Սուքիասյանի գլխավորությամբ: Վթարի փաստով Ս. Սուքիասյանի կողմից նախաձեռնվել է քրեական վարույթ: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են ոստիկանության Ապարանի բաժնի պահպանվող հատուկ տարածք:


Comentários


1/476

LATEST NEWS​​

bottom of page