54–ամյա վարորդը Lada Priora–ով կոտրել է ցուցանակն ու 10 մ բարձրությունից հայտնվել ձորում
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Դեկտեմբերի 20-ին ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 09:30-ի սահմաններում Արմավիրի մարզի բնակիչ, 54-ամյա Շավարշ Ջ.-ն իր վարած Lada Priora մակնիշի ավտոմեքենայով Աշտարակ-Էջմիածին ավտոճանապարհի 1-ին կմ հատվածում, դեպի Արմավիրի մարզ ընթանալիս, դուրս է եկել հանդիպակաց երթևեկելի գոտի, տապալել ճանապարհին տեղադրված երթևեկությունը կարգավորող ցուցանակը և մոտ 10 մետր բարձրությունից ընկել ձորը:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ օպերատիվորեն ժամանել են «Աշտարակ» բժշկական կենտրոնի բժիշկները, ովքեր տեղում առաջին օգնությունն են ցուցաբերել վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց մեկնելուց:




























































Comments