Փաշինյանի կառավարության վերջին վատությունը բանակին (տեսանյութ)
Պատերազմում զոհված զինծառայողների եղբայրները կազատվեն զինվորական պարտադիր ծառայությունից։ Իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանի առաջարկած նախագծին Կառավարությունը հավանություն է տվել, և շուտով այն կքննարկվի խորհրդարանում։
Զինծառայության մասին գործող օրենքով՝ զոհված զինծառայողների եղբայրներն ազատվում են պարտադիր զինվորական ծառայությունից միայն այն դեպքում, եթե ընտանիքի միակ արու զավակն են, իսկ այժմ առաջարկվում է զորակոչից ազատել զոհվածի՝ զորակոչի ենթակա բոլոր եղբայրներին։
Սա, ըստ ռազմական փորձագետ Վան Համբարձումյանի, բանակը կազմալուծելու հստակ նպատակ ունի։ Զուգահեռներ անցկացնելով հարևան Ադրբեջանի հետ՝ Համբարձումյանը նկատում է՝ թշնամին զինվում է, իսկ մենք՝ հետքայլ անում և ամբողջովին քանդում նախկին հզոր բանակը։ Իշխանությունը մի՛ կողմից կոտրում է բանակի մեջքը, մյուս կողմից՝ զորակոչի տարիքի տղաների ոգին։ Հոգեբան Միհրդատ Մադաթյանի կարծիքով՝ հստակ քաղաքականություն կա` հայի պայքարող տեսակը կոտրելուն միտված։ Մադաթյանը մտահոգություն է հայտնում՝ Օվերտոնի պատուհան է բացվում, ըստ որի՝ հայրենիքի պաշտպանությունն անիմաստ ու անպետք գործ է։ Մասնագետների գնահատմամբ՝ դրական քողի տակ իշխանությունը փորձում է վերջին վատությունն անել բանակին՝ թերևս նաև այն պատճառով, որ երեք միլիոն վարչապետները ոչնչով պակաս չեն Նիկոլ Փաշինյանից, որը բանակում չի ծառայել։
Comments