top of page

Փաշինյանական «ռեսթարթ» հին գվարդիայով. «Փաստ»


«Փաստ» օրաթերթը գրում է.


Առաջիկա հնարավոր զարգացումներին, սահմանադրական փոփոխություններին և, ըստ ամենայնի, կառավարման համակարգի փոփոխություններին ընդառաջ, ինչպես երևում է, Նիկոլ Փաշինյանը փորձում է ավելի ամրապնդվել՝ դրա համար իշխանությունը փաստացի կենտրոնացնելով ընդգծված հավատարիմների ու յուրայինների ձեռքերում, և նրանց նշանակում է առանցքային պաշտոններում:


Մասնավորաբար, նախ՝ ընտրություններից հետո նա ԱԺ նախագահի պաշտոնում առաջադրեց Ալեն Սիմոնյանին, իր հավատարիմ «զինակիցներից» ևս մեկին՝ Ռոմանոս Պետրոսյանին, ուղարկեց Պետական վերահսկողական ծառայություն, նախկին գլխավոր խորհրդականին՝ Հակոբ Սիմիդյանին, նշանակեց շրջակա միջավայրի նախարար, Սուրեն Պապիկյանին էլ՝ պաշտպանության նախարար: Այս օրերին տեղեկություններ տարածվեցին, որ ՔՊ-ն հանրապետության նախագահի պաշտոնի համար առաջադրելու է վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանի թեկնածությունը: Տեղեկություն կար, որ աշխատակազմի ղեկավար կդառնա Նաիրի Սարգսյանը, որը երեկ ազատվել է վարչապետի օգնականի պաշտոնից:


Սակայն, մեր աղբյուրների փոխանցմամբ, Սարգսյանը հնարավոր է նշանակվի դեսպան: Մեր ունեցած տեղեկություններով, առաջիկայում Արմեն Փամբուխչյանն էլ կնշանակվի արտակարգ իրավիճակների նախարար: Կառավարության կուլիսներում խոսում են, որ այսպիսով, Փաշինյանը փաստացի «ռեսթարթ» է անում թիմը՝ առաջին պլան բերելով հատկապես «հին գվարդիայի» ներկայացուցիչներին, որոնց նա լիարժեք վստահում է: Ըստ մեր աղբյուրների, Փաշինյանը համոզված է, որ նրանք ինչպես իրեն հավատարիմ եղել են, այդպես էլ լինելու են՝ անկախ առկա ու սպասվող վայրիվերումներից:


Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում

ความคิดเห็น