top of page

Փարիզում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպումը

  • Nov 20, 2022
  • 1 min read


Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Փարիզում հանդիպել են։ Այդ մասին հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը։


Ֆրանսիայի արտքին գերատեսչության ղեկավար Ժան-Իվ Լը Դրիանը նախ առանձին ընդունել է Արարատ Միրզոյանին և Ջեյհուն Բայրամովին, որից հետո ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո տեղի է ունեցել համատեղ հանդիպում։


Կողմերը հանդիպման ժամանակ քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հարցը։ Ֆրանսիայի ԱԳ նախարարը հանդիպման ընթացքում վերահաստատել է Ֆրանսիայի ցանկությունը՝ ամրապնդելու կողմերի միջեւ երկխոսությունը, որը կարող է նպաստել Հարավային Կովկասում կայուն խաղաղությանը՝ ի շահ տարածաշրջանի բնակչության: Այդ նպատակին հասնելու համար Իվ Լը Դրիանը վերահաստատել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում ակտիվ գործունեությունը շարունակելու Ֆրանսիայի վճռականությունը:


 
 
 

Comments


1/508

LATEST NEWS​​

bottom of page