top of page

Պալաչն էլ չի փրկել Ռոմանոսին․ «Հրապարակ»


ree

«Հրապարակ» թերթը գրում է․


«Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, որը համատեղության կարգով Կոտայքի դե ֆակտո մարզպետ է աշխատում, Աբովյանի ընտրություններից առաջ խնդրել է Արթուր Հարությունյանին՝ Պալաչին, վերադառնալ Հայաստան եևաջակցել ընտրություններին՝ որոշ պայմանավորվածությունների դիմաց։ Պալաչը, հիշեցնենք, Գագիկ Ծառուկյանի ոխերիմ հակառակորդներից է և վերջինիս հետ հրապարակային ընդհարումից հետո լքել է Հայաստանը։ Նա մինչեւ հեղափոխությունը վերադառնալու հույսեր չուներ, իսկ հեղափոխությունից հետո հարաբերություններ հաստատեց գործող իշխանությունների հետ եւ մի քանի անգամ Հայաստան է այցելել, բայց ժամանակավորապես՝ աջակցել է նախորդ ընտրությունների ժամանակ։ Նա հույս է ունեցել, որ ՔՊ-ն իրեն կառաջադրի Աբովյանի քաղաքապետի թեկնածու, անգամ խոսակցություն է ունեցել Ռոմանոս Պետրոսյանի հետ, բայց ՔՊ-ն այստեղ թեկնածու դրեց Պաշին՝ Պավել Ցուգունյանին։


Չնայած Պալաչը նեղացել է Ռոմանոսից, բայց, մեր տեղեկություններով, ընտրությունների նպատակով վերադարձել է Հայաստան։ Նախնական արդյունքներն իմանալուց հետո, երբ Ռոմանոս Պետրոսյանը ՔՊ շտաբում փորձել է մեղավորներ գտնել, Պալաչը նրան ուղիղ ասել է, որ թիվ մեկ մեղավորն ինքն է, պետք չէ ուրիշ տեղ փնտրել։ Ի դեպ, Ռոմանոսի պահանջով իրականացվող վերահաշվարկի արդյունքում ԲՀԿ-ականները վստահ են, որ իրենց ձայներն ավելանալու են, քանի որ հանձնաժողովների մեծ մասը ղեկավարել են ՔՊ-ականներ, և ԲՀԿ-ի օգտին քվեաթերթիկներն են «անվավեր» դարձրել, այլ ոչ թե հակառակը»։


Մանրամասն թերթի այսօրվա համարում։

 



 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page