top of page

Պակիստանում ավտոբուսը մխրճվել է բակում հավաքված հարսանքավորների բազմության մեջ․ կան զոհեր


ree

Պակիստանի Փենջաբ նահանգում ավտոբուսը մխրճվել է հարսանիքի մասնակիցների բազմության մեջ։ Զոհվել է առնվազն 8 մարդ. այդ մասին հայտնում է Xinhua գործակալությունը՝ հղում անելով տեղի ոստիկանությանը։

Ավտոբուսը դուրս է եկել երթևեկելի մասից ու հայտնվել նորապսակների տան բակում, որտեղ զվարճանում էին հյուրերը։ Հաղորդվում է 9 վիրավորի մասին։


Վարորդը փախուստի է դիմել։ Ենթադրաբար, նա կորցրել է տրանսպորտային միջոցի կառավարումը խիտ մառախուղի պատճառով։

Իրավապահները փնտրում են վարորդին, նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

 
 
 

Comments


1/504

LATEST NEWS​​

bottom of page