top of page

Օտտավայի քաղաքապետն արտակարգ դրություն է հայտարարել ցույցերի պատճառով


Կանադայում տասը օր շարունակվող ցույցերի պատճառով Օտտավայի քաղաքապետն արտակարգ դրություն է հայտարարել. հաղորդում է BBC-ն։ Նա հայտնել է, որ քաղաքը լիովին վերահսկողությունից դուրս է եկել, ցուցարարների թիվը գերազանցում է ոստիկանների թվին։


Բեռնատարների վարորդները պարալիզացրել են Օտտավայի կենտրոնը՝ բեռնատարներով և վրաններով արգելափակելով ճանապարհները։ «Ազատության շարասյուն» անվանումը ստացած ակցիայի մասնակիցները դեմ են վարորդների պարտադիր պատվաստման մասին կառավարության որոշմանը։


Օտտավայի բնակիչներից շատերը դեմ են ցույցին, որն ուղեկցվում է ազդանշանների աղմուկով, հրավառություններով և անկարգություններով։

Comments