top of page

Հայաստանում կորոնավիրուսի «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ



Հայաստանում Covid-19 նոր՝ «Օմիկրոն» շտամը գրանցում է վարակելիության բարձր ցուցանիշ, հայտնում են Ինֆեկցիոն հիվանդությոննեի ազգային կենտրոնից:

«Օմիկրոնն» արտահայտվում է սեզոնային գրիպին և սուր շնչառական վարակներին բնորոշ ախտանշաններով.


չոր հազ և կոկորդի ցավ, քթի փակվածություն կամ քթից արտադրություն, թուլություն, գլխացավեր, մարմնի ջերմաստիճանի բարձրացում մինչև 38°, երբեմն ավելի բարձր, գոտկատեղի ցավեր:


«Երկրում տիրող լարված համաճարակային իրավիճակում կարևոր է լինել զգոն, պահպանել հակահամաճարակային կանոնները, իսկ առաջին ախտանշանների դեպքում դիմել տեղամասային բժշկին՝ հիվանդությունը վաղ հայտնաբերելու և հետագա բարդություններից խուսափելու համար:


Եվ իհարկե չենք մոռանում պատվաստվել:


Հետազոտությունները ցույց են տվել, որ խթանիչ բուստեր դեղաչափն ապահովում է պաշտպանության բարձր մակարդակ, այդ թվում նաև «Օմիկրոն» շտամի դեպքում:


Խթանիչ պատվաստումը կանխարգելում է հիվանդության ծանր ընթացքը, նվազեցնում հոսպիտալացման և մահվան ռիսկը:

Պատվաստվե՛ք և եղե՛ք պաշտպանված»,-նշված է տարածված հաղորդագրությունում:

Comments


1/483

LATEST NEWS​​

bottom of page