Բժիշկները թվել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի մաշկային ախտանիշները, որոնք չի կարելի անտեսել
Բժիշկները թվարկել են կորոնավիրուսի օմիկրոն շտամի մաշկային ախտանիշների ցանկը, որոնք չի կարելի անտեսել։ Գունատ, մոխրագույն կամ կապտավուն մաշկը կարող է լինել COVID-19-ի բարդացման արդյունք, որն առաջանում է արյան մեջ թթվածնի ցածր մակարդակի պատճառով: Ախտանիշները դրսևորվում են քոր առաջացնող բշտիկների, եղնջացանի, ինչպես նաև մաշկի չորության և էկզեմայի տեսքով։ Բժիշկները խորհուրդ են տալիս COVID-19-ի ժամանակ ուշադրություն դարձնել ոտքերի մատների գույնի վրա։ Մատները կարող են կարմրել և բորբոքվել։ Բժշկական զեկույցների համաձայն՝ այս ախտանիշն առավել հաճախ հանդիպում է երեխաների և դեռահասների մոտ, սակայն հանդիպում է նաև մեծահասակների մոտ։ Շատ դեպքերում չորանում են և ճաքճքվում շուրթերը։
Opmerkingen