Օդի ջերմաստիճանը կնվազի 8-10 աստիճանով
Հանրապետության փետրվարի 14-ի ցերեկը, 15-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ և մառախուղ: Փետրվարի 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հյուսիս-արևելյան` 3-6 մ/վ, փետրվարի 18-19-ն առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-18` մ/վ:
Օդի ջերմաստիճանը 14-ի ցերեկը կնվազի 2-4 աստիճանով, Լոռիում, Տավուշում Սյունիքում և Արցախում` 8-10 աստիճանով, 17-19-ին նույնքանով կբարձրանա:
Երևան քաղաքում փետրվարի 14-ի ցերեկը, 16-19-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Փետրվարի 15-ի գիշերը և առավոտյան հնարավոր են թույլ տեղումներ։
Comments