top of page

Վանաձոր-Ալավերդի ճանապարհին Mitsubishi-ն դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով` կողաշրջված վիճակում հայտնվել ձորում


Այսօր՝ հունվարի 31-ին, ճանապարհի մերկասառույցի պատճառով ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։

Ժամը 13։40-ի սահմաններում 60-ամյա Էդվարդ Մելիքսեթյանը իր վարած Mitsubishi Pajero մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Ալավերդի ավտոճանապարհի 7-րդ կմ հատվածում դուրս է եկել երթևեկելի գոտուց և մոտ 80 մ գլորվելով կողաշրջված վիճակում հայտնվել ձորում։

Shamshyan.com-ի տվյալներով, վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։

Comments


1/476

LATEST NEWS​​

bottom of page