top of page

Նոր աղմուկ Երևանի կենդանաբանական այգու շուրջ


Ոստիկանությունը կենդանաբանական այգում կենդանիների թունավորման փորձի հետ կապված հաղորդում է ստացել, հայտնում է «Սպուտնիկ Արմենիա»-ն։


Լրատվամիջոցին ոստիկանության լրատվական ծառայությունից տեղեկացրել են, որ այգու իրավաբանի հաղորդման համաձայն՝ հունվարի 22-23-ն ընկած ժամանակահատվածում այգում ուղտի և 2 կուլանների ազատավանդակներում անհայտ անձը կամ անձինք կարմիր գույնի կասկածելի հաբեր են դրել, փորձել են թունավորել նշված կենդանիներին: Ոստիկանությունը նյութեր է նախապատրաստում, նշանակել է փորձաքննություն։


Կենդանաբանական այգու մամուլի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Լիանա Բրյանն էլ հայտնել է, որ, բարեբախտաբար, կենդանիները չեն տուժել։


«Կենդանիներն անվտանգ են, նրանց ոչինչ չի եղել` չեն կերել այդ հաբից»,–ասել է նա։


Այգու տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արևիկ Մկրտչյանն ավելի ուշ «Ֆեյսբուքի» իր էջում գրառում է արել՝ անդրադառնալով այս թեմային։ Նրա խոսքով` առնետի թույն են փորձել լցնել ջրավազան, որից օգտվում են ուղտը և թուրքմենական կուլանները։


«Աշխատակիցների աչալրջության շնորհիվ կարողացանք կանխել մտադրվածը՝ այն է` կազմակերպել հերթական կենդանու թունավորումը՝ նոր տնօրինությանը վարկաբեկելու և մեղադրելու համար: Կենդանի թունավորելու պրակտիկան այգում գործում է դեռ խորհրդային տարիներից, ու նման դեպքերն ի հայտ են գալիս նոր տնօրեն նշանակելու օրվանից»,–գրել է նա։


Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

コメント


1/483

LATEST NEWS​​

bottom of page