Նիկոլ Փաշինյանի համար միշտ գտնվելու են մարդիկ, որոնց ինքը «դեմ է տալու»․ Հայկ Մամիջանյան
- Nov 20, 2022
- 1 min read

Հենց այդ խնայողությունները ձևավորվել են նրա հաշվին, որ գործողումները քովիդի ժամանակ քիչ էին։ Այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ԱԺ նախագահի այն հայտարարությանը, որ ԱԺ նախագահի մեքենան գնվել է ԱԺ խնայողությունների հաշվին։
«Թե ինչ կապ ուներ պարոն Վանեցյանը ժողովրդի հետ և որքան սիրված էր ժողովրդի կողմից, թող գնա հարցնի իրենց ֆրակցիայի այն պատգամավորներին, որոնք այն ժամանակ հեռախոսի էկրանին պահում էին Արթուր Վանեցյանի նկարը»,- խոսելով Ալեն Սիմոնյանի՝ Արթուր Վանեցյանի հեղինակության նվազման վերաբերյալ հայտարարությունների մասին ասաց Հայկ Մամիջանյանը։
Ինչ վերաբերում է արտաքին քաղաքականությանը, Մամիջանյանը ասաց՝ Նիկոլ Փաշինյանի և ՔՊ-ական պաշտոնյաների մեծ մասի հայտարարությունները ներքին լսարանի համար են արվում։
Այն հարցին, թե որքանով է հնարավոր համարում սահմանների վերաբերյալ որևէ փաստաթուղթ, մասնավորապես այն, որ ոչ թե Նիկոլ Փաշինյանը կստորագրի, այլ օրինակ՝ փոխվարչապետը, Հայկ Մամիջանյանն ասաց․
«Նիկոլ Փաշինյանի համար միշտ գտնվելու են մարդիկ, որոնց ինքը նշանակելու է մեղավորներ, որոնց ինքը դավաճանելու է, ժողովրդական լեզվով ասած՝ դեմ է տալու, բոլոր իր թիմակիցները, որոնք դա չեն հասկացել, քաղաքական նաիվության խնդիր ունեն։ Նիկոլ Փաշինյանը թիմակիցներ, դաշնակիցներ չունի, չի ունեել և երբեք չի ունենալու, ծախելու է, դեմ է տալու, դավաճանելու է նույնիսկ իր ամենահարազատ թիմակիցներին, երբ դա անհրաժեշտ լինի սեփական քաղաքական կաշին փրկելու համար»։
Նա նշեց, որ Նիկոլ Փաշինյանը արդեն մի քանի պիտակներ ունի, որով մնալու է պատմության մեջ, փորձելու է, որ իր թիմակիցները ևս ունենան։
Բոլոր այն մարդիկ, որոնք հույս ունեն շողոքորթելով, լռելով և բոլոր հանձնարարականները կատարելով անվտանգ կլինեն, Նիկոլ Փաշինյանը հաստատ չի մտածելու այդ մարդու ռեյտինգի մասին, քանի որ սեփական ռեյտինգը փրկելու խնդիր ունի։


























































Comments