Նիկոլ Փաշինյանը կմասնակցի հերթական հարսանիքին. «Փաստ»
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

«Փաստ» օրաթերթը գրում է.
«Շաբաթ օրը՝ դեկտեմբերի 18-ին, տեղի կունենա ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահե Ղալումյանի որդու հարսանյաց արարողությունը:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այն լինելու է բավականին մարդաշատ և անցկացվելու է «Փարավոն» ռեստորանային համալիրում: Հրավիրված է իշխանական ողջ «վերնախավը»:
Աղբյուրների փոխանցմամբ, հարսանյաց արարողությանը կմասնակցի նաև Նիկոլ Փաշինյանը, որը Ղալումյանների հետ քավոր-սանիկական հարաբերություններ ունի: Նշենք, որ Փաշինյանն անցած տարի մասնակցել է նաև Տավուշի ներկայիս մարզպետ Հայկ Ղալումյանի դստեր հարսանիքին: Մեր ունեցած տեղեկություններով, արդեն իսկ իրավապահ ողջ համակարգը հանվել է ոտքի՝ շաբաթ օրը Փաշինյանի անվտանգությունն անթերի ապահովելու համար»:
Մանրամասները՝ օրաթերթի այսօրվա համարում։




























































Comments