Նիգերիայում զինյալներն ուղևորատար ավտոբուս են այրել․ կան տասնյակ զոհեր
- Nov 20, 2022
- 1 min read

Նիգերիայի հյուսիսարևմտյան Բորնո նահանգում ահաբեկիչներն ուղևորատար ավտոբուս են այրել. այդ մասին հայտնում է Reuters գործակալությունը։
Նշվում է, որ Գիդան Բավա գյուղի բնակիչներն ուղևորվում էին շրջկենտրոն Սաբոն Բիրնի, երբ ճանապարհին հայտնվել են զինյալների կողմից պաշարման մեջ։
Պաշտոնական տվյալներով՝ ողբերգության զոհն է դարձել 17 մարդ, ներառյալ կանայք և երեխաներ։ Եվս 7 ուղևորներ ծանր վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։ Ականատեսները հայտնում են, որ ավտոբուսը եղել է գերբեռնված, և որ զոհերի թիվն առնվազն 30 է։




























































Comments