Նիգերիայում լաստանավ է շրջվել. կան զոհեր
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Նիգերիայում լաստանավի շրջվելու հետևանքով զոհվել է ավելի քան 20 մարդ, այդ թվում՝ մի քանի ուսանող. այդ մասին հայտնում է Dailytrust թերթը։
Միջադեպը տեղի է ունեցել վաղ առավոտյան, երկրի հյուսիսում՝ Կանո նահանգում։ Խեղդվածների թվում են Բագվայի մահմեդական դպրոցի աշակերտները։
Գետն անցնելիս լաստանավը շրջվել և խորտակվել է։ Ընդհանուր լաստանավում եղել է 47 մարդ։ 7-ին հաջողվել է փրկել, 20 խեղդվածի դի է հայտնաբերվել։ Որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։




























































Comments