top of page

Ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձևավորվում. ինչ առաքելություն կստանձնի այն․ «Հրապարակ»


ree

«Հրապարակ» թերթը գրում է․


Ոստիկանության աղբյուրներից տեղեկացանք, որ ներքին զորքերում չորրորդ գումարտակ է ձեւավորվում, որը, ըստ նախնական ինֆորմացիայի, պետք է ծառայություն իրականացնի, այսպես կոչված՝ բլոկ-պոստերում: Դա սահմանային ծառայություն է լինելու՝ ապաշրջափակման գործընթացից հետո տրանսպորտային հանգույցներում տեղակայված նոր մաքսակետերում:


Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ հաստիքացուցակը չի փոխվելու, նոր աշխատողներ չեն ներգրավելու, ներսում վերակազմակերպման արդյունքում են նոր գունդը համալրելու: Փաստորեն, ՊԵԿ մաքսավորներից բացի նաեւ ՆԶ հատուկ պատրաստվածության գնդի տղաներն են  ներգրավվելու այդ աշխատանքներին, իսկ սա նշանակում է, որ իշխանությունն էլ է հասկանում, որ խաղաղության դարաշրջան ասվածը միֆ է:


Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։


 
 
 

Comments


1/503

LATEST NEWS​​

bottom of page