Նուրսուլթան Նազարբաևը հրաժարական տվեց․ ով կփոխարինի նրան
- Octopus Media

- Nov 19, 2022
- 1 min read

Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը հայտարարել է, որ այսօրվանից ինքն է ղեկավարելու Ղազախստանի անվտանգության խորհուրդը: Մինչ այժմ ԱԽ-ի ղեկավարը Նազարբաևն էր:
Ժողովրդին ուղղված իր կոչում Տոկաևն ասել է, որ այսօրվանից իշխանությունները հնարավորինս կոշտ են վարվելու իրավախախտ ցուցարարների նկատմամբ:
Նա նշել է, որ ինքը գտնվելու է երկրի մայրաքաղաքում՝ ժողովրդի կողքին: Տոկաևը նաև նշել է, որ Ալմաթիում ցուցարարների կողմից զանգվածային հարձակումներ են տեղի ունենում անվտանգության աշխատակիցների վրա, որոնց թվում կան սպանվածներ և վիրավորներ:
Հիշեցնենք, որ Ղազախստանում մի քանի օր շարունակ բողոքի ցույցեր են իրականանում հեղուկ գազի գնի կրկնակի աճի հետ կապված:




























































Comments