top of page

Մխիթար Զաքարյանին կալանքից ազատելու միջնորդություն է ներկայացվել․ պաշտպան

  • Nov 20, 2022
  • 1 min read

Միջնորդություն ենք ներկայացրել Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ Մեղրի համայնքի նախկին ղեկավար, ԱԺ պատգամավոր Մխիթար Զաքարյանին կալանքից անհապաղ ազատ արձակելու մասին։ Տեղեկացնում է նրա պաշտպան Երեմ Սարգսյանը։


«Մխիթար Զաքարյանն արդեն մի քանի ամիս է ապօրինի պահվում է կալանքի տակ։


Չնայած որ առանց միջնուրդության անգամ դատարանը պարտավոր է նրան անհապաղ ազատ արձակել, սակայն միջնորդությունը ներկայացրել ենք, որպեսզի անհարկի ձգձգումներ չլինեն։


Հուսով եմ, որ գոնե հիմա դատարանն արագ կարձագանքի և չի սպասի հրահանգների»:



 
 
 

Comments


1/507

LATEST NEWS​​

bottom of page