Մուամար Քադաֆիի որդին իր թեկնածությունն է առաջադրել Լիբիայի նախագահի պաշտոնում
- SMM Hub
- Nov 20, 2022
- 1 min read

Լիբիայի նախկին առաջնորդ Մուամար Քադաֆիի որդին՝ Սեյֆ ալ Իսլամը, հայտ է ներկայացրել երկրում կայանալիք նախագահական ընտրություններին որպես թեկնածու առաջադրվելու համար։ Այս մասին նոյեմբերի 14-ին հայտնել է Libya Alahrar հեռուստաալիքը։
Նշվում է, որ նա փաստաթղթեր է ներկայացրել Լիբիայի հարավում գտնվող Սեբհա քաղաքի տարածքային ընտրական հանձնաժողով։
Հայտնի է, որ Լիբիայի Պետական խորհուրդն ավելի վաղ կոչ էր արել հետաձգել նախագահական ընտրությունները մինչև 2023 թվականը՝ ներկա պայմաններում դրանք անցկացնելու անհնարինության պատճառով։
Սեյֆ ալ Իսլամ Քադաֆին ծնվել է 1972թ.: Նա սովորել է Շվեյցարիայում և Մեծ Բրիտանիայում, որտեղ ավարտել է Լոնդոնի տնտեսագիտության և քաղաքական գիտությունների դպրոցը: Հոր օրոք նա զբաղվում էր արևմտյան երկրների հետ Լիբիայի արտաքին հարաբերություններով։ Հոր՝ գահընկեց արվելուց հետո կարճ ժամանակ ղեկավարել է դիմադրությունը, սակայն 2011 թվականի վերջին գերի է ընկել և դատարանի առաջ կանգնել։ 2017 թվականին նա ազատ է արձակվել Լիբիայի կառավարության կողմից հայտարարված համաներման շնորհիվ։
Comments