top of page

Մոսկվան չի սատարում Կիևի հետ հարաբերությունների խզմանը


Ռուսաստանի կողմից Դոնեցկի և Լուգանսկի հանրապետությունների ճանաչումից հետո Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին չէր բացառել Ռուսաստանի հետ դիվանագիտական հարաբերությունները խզելու հնարավորությունը։


Արձագանքելով Զելենսկու այս հայտարարությանը՝ ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնությունը չի աջակցում Ուկրաինայի հետ դիվանագիտական հարաբերությունների խզմանը, հաղորդում է ZN.UA պարբերականը։


«Հարաբերությունների խզումը մեր ընտրությունը չէ», - ասել է Ռուդենկոն։


Այնուհետև ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը ճեպազրույցի ժամանակ հաստատել է Մոսկվայի դիրքորոշումը։


«Կրեմլը Կիևի հետ դիվանագիտական հարաբերությունների խզումը համարում է ծայրահեղ անցանկալի սցենար. դա երկու երկրների ժողովուրդների համար ամեն ինչ էլ ավելի կբարդացնի», - ասել է Պեսկովը։

Comments


1/470

LATEST NEWS​​

bottom of page