top of page

Մի շարք բնակավայրեում ձյուն է տեղում, փակ ճանապարհներ կան



Արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկացնում են, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։


Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները:

Վարդենյաց լեռնանցքը փակ է կցորդիչով բեռնատարների համար, դժվարանցանելի՝ մյուս տրանսպորտային միջոցների համար: Մաստարա-Լանջիկ ավտոճանապարհը դժվարանցանելի է բեռնատարների համար:

Լանջիկ-Մարալիկ-Քեթի, Վարդաղբյուր-Աշոցք և Սյունիքի մարզի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վարդենյաց լեռնանցքում, «Մեղրու սար» և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածներում, Տիգրանաշենի ոլոլորանններում, Գեղարքունիքի և Կոտայքի մարզերում (բացի Եղվարդ քաղաքից), Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ, Շիրակի մարզի Արթիկ, Մարալիկ, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Տավուշի մարզի Դիլիջան քաղաքներում, Արագածոտնի մարզի Ապարանի, Արագածի և Թալինի տարածաշրջաններում տեղում է ձյուն: Երևան-Սևան ավտոճանապարհին և Արագածոտնի մարզում մառախուղ է:

Լարսի մասին

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տրանսպորտային միջոցների համար։

Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Comentários


1/490

LATEST NEWS​​

bottom of page